Իրանի դեմ հակահարված տալու պարտավորությունն ու իրավունքը կիրականացնի Իսրայելը։
Նախնական տվյալներով՝ մտադիր են Իրանին հարվածել առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Դա պատասխան կլինի հոկտեմբերի 1-ին Իսրայելի տարածքի վրա Թեհրանի հրթիռային հարձակմանը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ըստ հրապարակման՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում, նրանք ստիպված կլինեն անմիջապես թաքնվել ապաստարաններում։