ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ. այս մասին X-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նրանք խոսել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարման կարևորության մասին, որը թույլ կտա քաղաքացիական բնակչությանը վերադառնալ իրենց տները Լիբանանում և Իսրայելում»,- ասել է Միլլերը։
Միլլերը եթերում հայտարարել է, որ կողմերը անդրադարձել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ներկայումս փակուղի մտած ջանքերին։