06 Հոտ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
15.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարգում եմ Միքայել սրբազանին, ինձ վշտացնում են նրա հասցեին հնչող վիրավորանքները․ Բագրատ սրբազան

Հարգում եմ Միքայել սրբազանին, ինձ վշտացնում են նրա հասցեին հնչող վիրավորանքները․ Բագրատ սրբազան

Չեմ մեկնաբանում Միքայել Սրբազանի հայտարարությունը, բայց հորդորում ու կոչ եմ անում չվիրավորել որևէ մեկին, մասնավորապես` Միքայել Սրբազանին. լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն՝ անդրադառնալով վերջին օրերին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարություններին, որտեղ վերջինս նշել է, թե Բագրատ սրբազանը չի հաջողում, քանի որ շարժման շարքերում կան նախկին նախագահների աջակիցները։

«Մենք չենք կարող նմանվել այն մարդկանց, այն ոհմակին, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում թե՛ վիրավորել, թե՛ անարգել, թե ամենավերջին լյուտանքներն են թափել որևէ հոգևարականի, ի մասնավորի իմ հասցեին»,-ասել է նա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շեշտել է, որ իրեն ավելի մտահոգողը այդ բոլոր վիրավորանքներն են, քան Միքայել սրբազանի ասածները։

«Մեր ամբողջ պայքարի իմաստը դա է եղել, որքան էլ գաղափարապես տարբեր լինենք, դրանք չեն կարող անցնել սահմանը։ Մայր Աթոռի, որևէ հոգևորականի, մասնավորապես Միքայել սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորանքներն ընդունում եմ որպես իմ հասցեին հնչեցրած վիրավորանք։ Հարգում եմ Միքայել սրբազանին, նա իմ ուսուցիչն է եղել, իմ մասին էլ է հայտարարություններ արել, որոնց հետ համաձայն չեմ, սակայն չի նշանակում, թե պետք է լուտանքներ թափել նրա հասցեին։ Ինձ վշտացրել ու վրդովեցրել է Միքայել Սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորանքները»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, 18։30-ին մենկարկելու է շարժման հերթական հանրահավաքը։