06 Հոտ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չորեքշաբթի կեսօրին շատ կարևոր միջոցառում ունենք. Սրբազան

Չորեքշաբթի կեսօրին շատ կարևոր միջոցառում ունենք. Սրբազան

Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան, գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից, այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան, բայց չորեքշաբթի կեսօրին շատ կարևոր միջոցառում ունենք, դրա մասին կասեմ քիչ անց՝ Դատարանի առջև»,- ասել է Սրբազանը:

Հանրապետության Հրապարակում ավարտվել է Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ցուցարարները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, այժմ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան։