07 Հոտ
2024
17° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տղերք, դուք վախեցած եք, դուք ահ ու սարսափի մեջ եք. Աբրահամ Գասպարյանը՝ ոստիկաններին

Տղերք, դուք վախեցած եք, դուք ահ ու սարսափի մեջ եք. Աբրահամ Գասպարյանը՝ ոստիկաններին

Ուզում եմ դիմել ենթադրաբար Մայր օրենքը պահող, Սահմանադրությունը պահող այն դատավորներին, որոնք վերջերս իրենց մանիպուլյատիվ արարքով հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք որոշումներում անաչառ չեն և չեն կարողանում պահել ՀՀ պետական և ազգային շահերը. այս մասին ՍԴ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

«Այն մեկնաբանությունը, որ դուք տվեցիք անկախության հռչակագրի որոշ դրույթների հետ կապված, պարզապես խայտառակում է ձեզ  և այն ինստիտուտը, որը, ցավոք, դուք ներկայացնում եք: Համաշխարհային անվտանգային այս փխրուն իրավիճակում,  Մայր օրենքի մեկնաբանման հարցում գնալ նման արկածախնդրության, նշանակում է ավելի թուլացնել Հայաստանի դիրքերը  թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում»,- ասել է Աբրահամ Գասպարյանը: Նրա խոսքով՝ նման արկածախնդրությունը հանրությանը մատուցել որպես ՀՀ շահերին նպաստող քայլ, չի տեղավորվում առողջ բանականություն ունեցող, Հայաստանի ազգային ու պետական շահերով մտահոգ որևէ մարդու ուղեղում: «Ոստիկանական այս շղթան, որ այստեղ շրջապատել է,  քիչ առաջ Կառավարության շենքի հետևում խցկված կարմիր և սև տարատեսակ բերետավորները, պաշտպանելում են ընդամենը մի մարդու՝ հայ ժողովրդից: Ոչ թե հայ ժողովրդին են պաշտպանում ազգակործան այս պատուհասից, այլ հակառակը: Իսկ քիչ առաջ, այն ներկայացումը, որ այստեղ ցույց տվեցին, սադրիչ հռետորաբանությունը, բանակցել չիմանալը, տարրական էթիկետ չունենալը պարզապես խոսում է այն մասին, որ տղերք, դուք վախեցած եք, դուք ահ ու սարսափի մեջ եք»,- ասել է Գասպարյանը: