Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն, որոշ թռիչքներ կդադարեցվեն երկրի ողջ տարածքում։
«Հաշվի առնելով առաջացած սահմանափակումները՝ երկրի օդանավակայաններում չեղարկվել են թռիչքները հոկտեմբերի 6-ից 7-ը ժամը 21.00-ից մինչև 6։00-ն»,- ասել է նա։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը խնդրել է ուղևորներին կապ հաստատել օդանավակայանների, ինչպես նաև նշված ավիաընկերությունների հեը՝ հետագա թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: