Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանն Էլին Սուլեյմանովը հոդված է հրապարակել The Telegraph պարբերականում։ Անդրադառնալվով նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին և դրա «խաղաղասիրական» կնցեպտին՝ դեսպանը նշել է, որ Բաքվում COP29-ը հյուրընկալելու որոշումը կայացվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ բեկումնային համաձայնությունից հետո: «Սա մեր երկու ժողովուրդների միջև ուղիղ, կառուցողական բանակցությունների արդյունք էր», – նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ինչպես երկու կողմերն էլ ընդունում են, Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին, սահմանազատման հանձնաժողովներն աշխատում են և արդեն սահմանազատել են սահմանի մի հատվածը, և դե ֆակտո խաղաղությունն իրականություն է դարձել։ «Եթե երկու ժողովուրդներն էլ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն, ապա դա պետք է լինի վերջնական և անշրջելի խաղաղության պահպանման համար», – նշել է Սուլեյմանովը՝ շեշտելով, որ հարկավոր է կենտրոնանալ երկարատև, կայուն խաղաղության իրական խոչընդոտները վերացնելու վրա: Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ցույց են տվել, որ դա հնարավոր է, երբ կա քաղաքական կամք՝ երկու կողմից: