Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը․ գրում են վրացական լրատվամիջոցները` հղում անելով խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։
Այս որոշումը կապված է երկրի նախագահի՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Լեհաստան կատարած այցերի հետ, որոնք պետք է համաձայնեցվեին կառավարության հետ՝ համաձայն Վրաստանի Սահմանադրության։ Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Սահմանադրական դատարանը հաստատել էր նախագահի կողմից երկրի հիմնական օրենքի խախտումը՝ նրա արտասահմանյան չարտոնված այցերի պատճառով, սակայն իշխող կուսակցությունը չէր կարողացել բավարար ձայներ հավաքել իմպիչմենտի համար։