03 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորելը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14 փաթեթն անվանել է անձնական ձեռքբերում 

Բորելը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14 փաթեթն անվանել է անձնական ձեռքբերում 

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Եվրամիությունը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել՝ դառնալու «աշխարհաքաղաքական, այլ ոչ միայն կոմերցիոն խաղացող»:

20 Minutos թերթին տված հարցազրույցում նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14 փաթեթն իր գլխավոր ձեռքբերումներից է անվանել։ Նա ասել է, որ Եվրամիությունն այդ փաթեթը հաստատել է «Պուտինի ռազմական մեքենային» պատժելու նպատակով։