20 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասն անցել է հսկայական հակամարտությունների միջով, և չի կարելի թույլ տալ նոր քաոսի առաջացումը. Զախարովա

Հարավային Կովկասն անցել է հսկայական հակամարտությունների միջով, և չի կարելի թույլ տալ նոր քաոսի առաջացումը. Զախարովա

Ռուսաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ հիմնվելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև՝ տարածաշրջանային այն խնդիրների լուծման վրա, որոնցում փոխգործակցում են երկու երկրները։

Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում ադրբռջանակա ն ԶԼՄ-ների հետ զրույցում։

«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի բլոկի խավար ջրերում ձուկ բռնելու մեծ ցանկությունը, իսկ մինչ այդ՝ ջուրն ալեկոծելը: Կարծում եմ, որ Բաքվում, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներում, դա լավ գիտեն: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արևմուտքի՝ քաոսը կառավարելւ ցանկության պատճառով աշխարհի այլ մասերում նկատվող անկայունությունը  չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»,- նշել է նա:

Զախարովան ընդգծել է, որ տարածաշրջանն արդեն անցել է հսկայական հակամարտությունների միջով, և նոր քաոսի առաջացում թույլ տալ չի կարելի: Նրա խոսքով՝ «հերթական մանիպուլյատորներին» չի կարելի թույլ տալ տարածաշրջանում վերահսկվող քաոսի քաղաքականություն սանձազերծել։