ՀԱՊԿ-ի ներուժի զարգացումը և վեց եղբայրական երկրների փոխգործակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայությունն է․ ԱԳՆ
Հաշվի առնելով կազմակերպության կուտակած փորձը՝ ռուսական կողմը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես եվրասիական տարածքում արտաքին թելադրանքներից զերծ նոր մայրցամաքային անվտանգության ճարտարապետության ձևավորման հենասյուներից մեկը, որը կոչված է միավորելու տարածաշրջանային առաջատար պետությունների և ասոցիացիաների ջանքերը, հետևում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունից՝ հրապարակված ՀԱՊԿ կանոնադրության ստորագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ինչպես նշվել է, ՀԱՊԿ-ի ներուժի հետագա զարգացումը և վեց եղբայրական երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միավորման շրջանակներում դաշնակցային փոխգործակցության խորացումը մնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության գերակայությունը։
Դաշնակիցները հատուկ ուշադրություն են դարձնում անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, մարտական պատրաստվածության բարձրացմանը և ազգային զորամիավորումների գործողությունների համահունչությանը։
ՀԱՊԿ-ը բաց է երկխոսության համար և կենտրոնացած է իր արտաքին հարաբերությունների ընդլայնման վրա՝ ներգրավելով երրորդ երկրներին և անվտանգության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ կազմակերպության դիտորդների և գործընկերների կարգավիճակում։