Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում խոստացել է վերջնական տեսքի բերել «հաղթանակի ծրագրի» և հրապարակել դրա բովանդակությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կմշակեն անվտանգության ռազմավարական կետերի հետ կապված մանրամասները։
Զելենսկին նշել է, որ նախագիծը կհրապարակվի, երբ Կիևը հասկանա իր գործընկերների դիրքորոշումները և գնահատի Ուկրաինայի իրական հնարավորությունները։ Նա տեղեկացրել է, որ այժմ ծրագրի ռազմաքաղաքական մանրամասների վրա Վաշինգտոնում թիմ է աշխատում։
«Կարևոր է, որ ծրագրի հեռանկարը հասկանալի լինի մեր երկրում բոլորի համար»,- ասել է նա։