Բոլոր ուղղությունները տանում են Մոսկվա. Բաքուն չի շտապում խաղաղություն կնքել ՀՀ-ի հետ
Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են հեռանալ խաղաղության հաստատումից։ Մոտ ապագայում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրման հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է թվում. գրում է EADaily-ին։
Երևանի ակնկալիքներն՝ ավարտելու Բաքվի հետ համապատասխան բանակցությունները մինչև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) նստաշրջանը, արդարացված չեն։
Մեկ ամսից քիչ ավելի է մնացել Ադրբեջանի համար կայանալիք խոշորագույն միջազգային միջոցառմանը, սակայն այժմ կարելի է վստահորեն ենթադրել, որ այս պահին Անդրկովկասի երկու հանրապետությունները չեն ստորագրի իրենց համար պատմական փաստաթուղթ։
Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է իր հակառակորդին գործընթացը ձգձգելու մեջ։ Պետք է ընդունել, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի շատ պատճառներ ունի նման եզրակացության համար։ Այն հայտարարում է, որ «նույնիսկ հիմա» պատրաստ է ստորագրել համաձայնագիրը և միանգամայն համոզիչ կերպով հերքում է Բաքվից հնչեցված հակառակ հայտարարությունները:
Ալիևն Արևմուտքին մեղադրում է «հակաադրբեջանական խաղեր» խաղալու մեջ, իսկ նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ մնում է ընդգծված հարգալից։
Հայաստանում՝ Փաշինյանի գլխավորությամբ, փոքր-ինչ հակառակ իրավիճակ է. դեպի Արևմուտք շեղումները հեռացրելեն երկիրը Ռուսաստանից։ Սակայն Բաքվի հետ խաղաղությունը ԱՄՆ/ԵՄ հովանու ներքո պարզվեց, որ ներկա փուլում գործնականում անիրագործելի նպատակ է, հետևապես Հայաստանի ղեկավարությունը պետք է հրատապ շտկումներ կատարի Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ:
Նման հարթակը կարող է հարմար լինել Հայաստանին, եթե առաջանա Ադրբեջանի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հարցը։ Ադրբեջանական կողմը դեռ չի ազդարարել այս գործընթացից դուրս գալու մասին, սակայն Բաքվի կողմից նրա տորպեդահարման նշաններ դեռևս նկատվում են։ Այդ ժամանակ Ռուսաստանը կարող է կրկին հանդես գալ հայ-ադրբեջանական կարգավորման խաղաղապահ ուժերի առաջնագծում։