Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ո՛չ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման շուրջ: Նման գաղափար կար, սակայն այն աջակցություն չի ստացել ինչ-որ մեկի կողմից», – նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։