Սպասում եմ Ձեզ Կազանում. Պուտինը` Փաշինյանին
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՌԴ ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը: Պուտինը Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի հրավերը։
«Սպասում եմ ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին: Հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ծրագրում է երկկողմ բանակցություններ վարել Փաշինյանի հետ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Նա նաև առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում քննարկել կրթության հարցերը։