Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցուց գողություն են արել. ABCmedia-ին Տեր Եսայի քահանա Արթենյանը մանրամասներ է հայտնել
Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում գողության դեպք է գրանցվել. ABCmedia-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Այո՛, Սուրբ Գայանե եկեղեցում կողոպուտ է եղել։ Հաստատում եմ։ Հիմա գործը քննվում է»,- ասաց Տեր Եսայի քահանան։
Նրա խոսքով՝ անհայտ անձը պատուհանից է մտել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս։ Գործը Քննչական կոմիտեում է։