ԱՄՆ Ֆլորիդա նահանգին պատուհասած փոթորիկը 125 տուն է ավերվել. հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Քևին Գաթրիին։
«Մենք տեղեկություններ ենք ստանում 125 ավերված տների մասին»,- ասել է մասնագետը։
Ֆլորիդայում մոտ 1.5 մլն տուն հոսանքազրկվել է: Վնասվել են ենթակառուցվածքներ: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ:
«Միլթոն» փոթորիկը ԱՄՆ նահանգ է հասել հոկտեմբերի 10-ին։ Նախ, բնական աղետ է գրանցվել Ֆլորիդայի արևմտյան ափին, Սարասոտա շրջանի Սիեստա Քիի մեկուսացված տարածքում: Փոթորիկի տարածքում քամու պոռթկումների արագությունը հասել է 57 մ/վ (205 կմ/ժամ):