Իսրայելը աղետ է բերում Մերձավոր Արևելքին․ Արաղչի
Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքը տանում են դեպի աղետ. կարծիքն է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին` X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
«Իսրայելական ռեժիմն ամբողջ տարածաշրջանը դեպի աղետ է տանում»,- ընդգծել է նա։
Նախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրներին այժմ անհրաժեշտ է խորաթափանցություն, իմաստություն և քաջություն՝ իրենց համար դժվար ժամանակները հաղթահարելու համար։