26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիլիջան-Երևան երթուղայինի վթարից տուժած երեխայի վիճակը բավարար է․ ԱՆ-ը տուժածների մասին մանրամասներ է հայտնել ABCmedia-ին

Դիլիջան-Երևան երթուղայինի վթարից տուժած երեխայի վիճակը բավարար է․ ԱՆ-ը տուժածների մասին մանրամասներ է հայտնել ABCmedia-ին

Երևան-Սևան ավտոճանապարհին Դիլիջան-Երևան երթուղայինի վթարից տուժած 4 քաղաքացու վիճակը կայուն ծանր է, մեկը՝ միջին ծանրության, մյուսը՝ ծանր անկայուն․ ABCmedia-ին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Տուժածների թվում անչափահաս երեխա էլ կար։ Նրա վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց Ծատրյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 14:56-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս էր եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը, որի հետևանքով 44-ամյա և 52-ամյա ուղևորները տեղում մահացել էին, իսկ վարորդը և վեց ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: