Պուտինն ու Փեզեշքիանը լուրջ խոսակցություն կունենան. Պեսկով
«Լուրջ խոսակցություն կլինի». Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը Աշխաբադում հանդիպմանը կքննարկեն տարբեր թեմաներ։ Այս մասին Դմիտրի Պեսկովը հայտնել է «Известия»-ին։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարը որևէ շփում չի ծրագրում Իսրայելի վարչապետի հետ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ առաջիկա հանդիպումից հետո։
Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան, որտեղ կհանդիպի նաև Իրանի նախագահին:
«Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը մեծ նշանակություն ունի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ, իհարկե, Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրացումը քննարկելու տեսանկյունից»,- նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: