Զուրաբիշվիլիին նորից իմփիչմենթի են ենթարկելու.Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը կբարձրացվի տարեվերջին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը մեջբերում է 1tv հեռուստաալիքը։
«Նախագահական ինստիտուտը անկախ սահմանադրական ինստիտուտ է, և մենք միշտ հետևում ենք կանոններին։ Ցավոք, նրանց չեն հետևում այն ուժերը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն»,- ասել է Կոբախիձեն։ Նա պարզաբանել է, որ «կուսակցության» ներկայացուցիչները «անկախություն» ասելով՝ նկատի ունեն իրենցից կախվածություն, իսկ Վրաստանում նույնպես փորձել են ազդեցություն ձեռք բերել։
«Սալոմե Զուրաբիշվիլիի թուլության պատճառով նրանց հաջողվեց այս ամենն անել շատ հեշտ։ Այն ունի նաև կոնկրետ նյութական օգուտներ։ Նկատի ունեմ ոչ թե փողը, այլ նյութական շահը, որի մասին, երբ ժամանակը գա, կարող ենք ավելի համարձակ խոսել»,- նշել է վարչապետը։