21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերբիան ու Թուրքիան զարգացնում են ռազմաարդյունաբերության ոլորտը

Սերբիան ու Թուրքիան զարգացնում են ռազմաարդյունաբերության ոլորտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգրադում իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ երկու երկրների պաշտպանական համագործակցության շրջանակը ներառելու է անօդաչու թռչող սարքեր։ Նրա խոսքերը մեջբերում է TACC-ը։

Էրդողանը նշել է, որ Անկարան և Բելգրադը «այդ հարցում ունեն իրենց հնարավորությունները»։

«Մեր նախարարները համապատասխան աշխատանք կիրականացնեն»,- նշել է Էրդողանը։

Էրդողանը նաև հավելել է, որ մտադիր են «քայեր իրականացնել պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ, որը հնարավոր է շատերին դուր չգա»։

Վուչիչն իր հերթին նշել է, որ Սերբիան և Թուրքիան կխորացնեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կձևավորեն ռազմական արդյունաբերության փոխգործակցության աշխատանքային խումբ։