20 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում կա արդարադատություն. Փաշինյան

ՀՀ-ում կա արդարադատություն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 10 ամյակին նվիրված միջոցառմանը։ Փաշինյանի ելույթի կարեւոր կետերն՝ ամփոփ։

  • Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում։

 

  • Ըստ էության, ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմանները ստեղծել ենք: Եվ հիմա ասում եմ ոչ միայն Կառավարության, ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն։

 

  • Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել։