20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաջանովին նվիրված միջոցառում է, որը կապ չունի Օպերային թատրոնի ներկայացումների հետ․ ABCmedia-ն խոսել է Կարեն Դուրգարյանի հետ

Փարաջանովին նվիրված միջոցառում է, որը կապ չունի Օպերային թատրոնի ներկայացումների հետ․ ABCmedia-ն խոսել է Կարեն Դուրգարյանի հետ

Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը վարձակալությամբ է տրված։ Երկու օր շարունակ միջոցառումներ են տեղի ունենալու՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին։  Դրանք, սակայն, կապ չունեն Օպերային թատրոնի ներկայացումների հետ․ ABC media-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է «Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժ/պ Կարեն Դուրգարյանը։

«Տարածքը վարձակալությամբ է տրվել 2 օրով։ Փարաջանովին նվիրված միջոցառումներն իրականացվում են նախարարության հետ համատեղ»,- ասաց Դուրգարյանը։

Տեղեկացնենք, որ համացանցում տարածվել էր լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ Օպերայի բակում ամբողջությամբ գրքեր էր շարված։ Օգտատերերը քննադատում են քայլը ու չեն հասկացել միջոցառման իմաստը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ