«Սունդուկյան» թատրոնում իրավիճակը լարված է․ ժամանել են ոստիկաններ
Լարված իրավիճակ է Սունդուկյան թատրոնում։ Րոպեներ առաջ «Գոյ» թատրոնի դերասանները ժամանել են «Սունդուկյան» թատրոն՝ իրենց բողոքի ձայնը բայձրացնելու «Գոյի» լուծարման մասով, սակայն«Սունդուկյան» թատրոնի անվտանգության աշխատակիցը նրանց արգելել է մտնել թատրոն։ Դերասանները ամեն դեպքում մտել են «Գոյ» թատրոն, սակայն լրատվամիջոցներին այս պահին արգելում են բարձրանալ «Գոյի» դերասանների մոտ։ «Սունդուկյան» թատրոնից մեկնաբանում են, որ իրենք մամուլի ասուլիս չեն տալիս այդ պասճառով ԶԼՄ-ների մուտքն արգելված է։ ABC media-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը նշեց, որ իրենք պատրաստվում են այս շենքում մնալ այնքան, քանի դեռ չի լուծվել «Գոյ» թատրոնի լուծարման խնդիրը։ Նշենք, որ րոպեներ առաջ այստեղ էին ժամանել ՆԳՆ ոստիկանության ծառայակիցները։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ներխուժման վերաբերյալ ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Նշված վայր են մեկնել ոստիկաններ։
Հատուկ գործողություն չի իրականացվում։
«Առանց բռնի ուժի՝ եկել ենք թատրոն ու մտել ենք ներս, չենք գնալու այնքան, քանի դեռ մեր հարցը չի կարգավորվել»,- մեզ հետ զրույցում աաաց դերասանը։
Դերասանները շարունակում են մնալ «Սունդուկյանի» շենքում։