27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանները 4 ընդդիմադիր ակտիվիստի են բերման ենթարկել՝  կեղծելով օպերատիվ տվյալները․ փաստաբան

Ոստիկանները 4 ընդդիմադիր ակտիվիստի են բերման ենթարկել՝  կեղծելով օպերատիվ տվյալները․ փաստաբան

Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր․ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։ Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար»,-գրել է փաստաբանը։

Նա տեղեկացրել է, որ երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։