23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը ՀԲԸՄ «Հմտությունների լաբ»-ում ներկայացրել է մրցունակ շուկաներում բիզնեսի առաջխաղացման գործիքակազմը

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը ՀԲԸՄ «Հմտությունների լաբ»-ում ներկայացրել է մրցունակ շուկաներում բիզնեսի առաջխաղացման գործիքակազմը

«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հեղինակության կառավարման  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) «Հմտությունների լաբ» նախագծի շրջանակում ելույթ է ունեցել «Բիզնես առաջխաղացումը մրցունակ շուկաներում» թեմայով: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ժամանակակից բիզնես միջավայրի և գրագետ հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունները:

«Եվ չնայած ժամանակակից թվային միջավայրի և հարթակների բազմազանությանը, հեղինակությունն այն է, ինչ խոսում են քո մասին, երբ սենյակում չես: Ուստի էական չէ, թե որքան ինտենսիվ հաղորդակցություն ունես սոցիալական մեդիայում. եթե միայն դու ես քո մասին խոսում, ուրեմն բավարար վստահելի չես»,-ասել է Շուշան Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ չկա կարճ ճանապարհ վստահության և հեղինակության վրա հիմնված բիզնեսում հաջողության հասնելու համար, ուստի անհրաժեշտ է ռազմավարական մոտեցում ցուցաբերել հենց սկզբից:

AxelMondrian & Partners-ի գլխավոր գործադիր տնօրենն ընդգծել է ընկերություններում հանրային կապերի ծառայություն ստեղծելու, ինչպես նաև զարգացող բիզնեսներում արդիական դարձած հանրային հաղորդակցության գործիքակազմի կարևորությունը և հայտնել, որ յուրաքանչյուր բիզնեսի հանրային հաղորդակցության կազմակերպումը հնարավոր է պատվիրակել նաև մասնագիտացված ընկերությունների: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել հաղորդակցության մասնագետի հետ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ- ն` HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ։

***

Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում: