24 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը մերժել է Սիմոն Զախարովի հայցն ընդդեմ ABC media-ի

Դատարանը մերժել է Սիմոն Զախարովի հայցն ընդդեմ ABC media-ի

Առաջին ատյանի դատարանը մերժել է Ալավերդու ավագանու անդամ Սիմոն Զախարովի հայցն ընդդեմ ABC media-ի։

«2024 թվականի հունվարին դատարանը գործը քննության է վերցրել ու նույն թվականի նոյեմբերի չորսին կայացրել որոշում առ այն, որ հայցվոր կողմի ներկայացրած փաստարկներն անհիմն են, հետևաբար ներկայացվող պահանջներն ու գումարը նույնպես անհիմն են ու հայցը մերժվել է։ Նշեմ, որ վճիռն ուժի մեջ կմտնի կայացման պահից մեկ ամիս անց»,-տեղեկացրել է «Հայց» փաստաբանական ընկերության փաստաբան Էդգար Գրիգորյանը։

2024 թվականի հունվարին Զախարովը դատի էր տվել ABC media-ին, քանի որ նրան դուր չէին եկել իր մասին պատրաստված ռեպորտաժում տեղ գտած ձևակերպումները։ Ռեպորտաժը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Սիմոն Զախարով.Ալավերդու գորշ կարդինալը»։ Նախ նրան դուր չէր եկել վերնագրի ձևակերպումը։ Ավելին, նրան դու չէին եկել իր իսկ նախընտրական քարոզարշավում տեղ գտած ձևակերպումները, որը մենք ցիտել էինք բառացիորեն։

Նա պահանջել էր հրապարակային կերպով հերքել իր իսկ նախընտրական քարոզարշավում տեղ գտած ձևակերպումներն ու որպես փոխհատուցում վճարել 2 միլիոն դրամ։