Մարմնամարզության աշխարհի նախկին չեմպիոնը ելույթ կունենա Հայաստանի հավաքականում
Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում 2014-ի ռիթմիկ մարմնամարզության աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան կմասնակցի Հայաստանի միջազգային մրցումներին։ Այս մասին հայտնել է 26-ամյա մարզուհու մայրն ու մարզիչը՝ Վիկտորյա Տեկելը։
Սեմենովան Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում աշխարհի 2014թ-ի չեմպիոն էր:
«Ալեքսանդրան պատրաստվում է հանդես գալ Հայաստանի համար, նա տարիքով բավական մեծ է, և, իհարկե, շատ է ցանկանում մասնակցել միջազգային մրցումներին», – ասել է Տեկելը։
Նրա խոսքով՝ դուստրը նաև մտադիր է շարունակել ելույթները ներռուսաստանյան մեկնարկներում և Վելիկի Նովգորոդում անցկացնել իր անվան մրցումներ։