16 Ապր
2025
9.4° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները մեղադրվում են կոռուպցիայի համար․ ձերբակալվել են պաշտոնատար անձինք

Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները մեղադրվում են կոռուպցիայի համար․ ձերբակալվել են պաշտոնատար անձինք

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 3-ը՝ պաշտոնատար անձ։ ABC media-ին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ գործողություններ են ընթանում և կան ձերբակալվածներ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ բոլորն անցնում  են կաշառք վերցնելու գործով։

Ռազմագերիներ