Թանգարանից իրեր են անհետացել. ABCmedia-ն կապ է հաստատել նաև Ռուբեն Քոչարի հետ
Երվանդ Քոչարի որդի, կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը ABCmedia-ի հետ զրույցում հաստատեց՝ թանգարանից գույք է անհետացել։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների որոշ մասի բնօրինակ լինելու և գոյության հետ կապված։ Թե ինչու ենք այդպես կարծում, վաղը մամուլի ասուլիսի ժամանակ կմանրամասնենք»,- ասաց Ռուբեն Քոչարը։
Այստեղ ընտանեկան ոչ մի խնդիր չկա՝ հավելեց Ռուբեն Քոչարը։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է։
Ավելի վաղ թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, որ Ռուբեն Քոչարի եղբոր աղջիկն է, մեզ հետ զրույցում ասել էր՝ թանգարանից պետական գույք հանդիսացող ոչինչ չի անհետացել։