Ի Տեր հանգչեց Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:
Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: