04 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ինչ հիմքով են աշխատանքից ազատվել ավտոբուսի վարորդները

Հայտնի է՝ ինչ հիմքով են աշխատանքից ազատվել ավտոբուսի վարորդները

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ և ինչ հիմքով են ազատվել գործադուլ անող ավտոբուսի վարորդները։

«Տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»:

Հիշեցնենք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ 18 վարորդ այսօր ազատվել է աշխատանքից։