18 Ապր
2025
17° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա երկու զոհ

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա երկու զոհ

Ժամեր առաջ՝ 06:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում․  հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ):

2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Ռազմագերիներ