08 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդունում եմ՝ թերություններ կան, բայց համակարգը գործում է, կոլապս չկա․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտի մասին

Ընդունում եմ՝ թերություններ կան, բայց համակարգը գործում է, կոլապս չկա․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտի մասին

Կա համակարգ, որն ունի թերություններ, ընդունում եմ. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ավտոբուսների վճարման նոր համակարգերին։ Միաժամանակ Գրիգորյանն ասել է, թե այն հայտարարությունները, որ կոլապս է, համակարգ գոյութուն չունի, սխալ են, քանի որ այս պահի դրությամբ տրանսպորտի 161 085 վճարում է կատարվել։

«Գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել 161 085 հոգու»,-ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ է սպասվում քաղաքացուն, եթե տեխնիկական խնդիրներ են առաջանում, Telcell սարքը կտրոններ չի տալիս, քաղաքացին մեղավորություն չունենալով՝ ստիպված է լինում նստել տրանսպորտ և առանց վճարելու իջնել՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանել է, որ կա ալտերնատիվ տարբերակ՝ հավելված քաշել կամ բանկային քարտով օգտվել։

«Որևիցե քաղաքացու, որ չի կարողացել վճարել՝ համակարգն է խափանվել կամ կտրոն չի տրվել, ոչ մեկ չի ասել՝ իջի։ Եթե կան առանձին դեպքեր, մենք դեպքի հետևից կգնանք։ Տեսչային տրամաբանությունն, իհարկե, կա, բայց դրա մասին ակտուալ է խոսել, երբ ներդրման պրոցեսն անցել ես, բոլորը գիտեն օգտվել ճիշտ ձևով»,-ասել նա։

QR տոմսերի վավերականության ժամկետն ավելի կրճատվել է, որովհետև քաղաքապետարանը միջազգային փորձն է ուսումնասիրել․ ասում են՝ համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունն են կրճատում։

Փոխքաղաքապետը հիշել է Բեռլինի օրինակը, որտեղ 1 ուղետոմսի ժամկետը 2 ժամ է։

Գրիգորյանն անդրադարձել է նաև աշխատանքից ազատված վարորդներին ու նշել, որ նրանց մեծ մասը չի վերականգնվել։ «Այո, էնպես չէ, որ ոչ մեկին հետ չենք ընդունել, եղել են մարդիկ, որ եկել, բացատրել են, որ սոլիդարությունից ելնելով են մասնակցել բողոքի ակցիային»,-ասել է նա։