25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի քան 10000 մարդ այս պահին տեղահանված է հայրենի համայնքներից. Արցախի ՄԻՊ

Ավելի քան 10000 մարդ այս պահին տեղահանված է հայրենի համայնքներից. Արցախի ՄԻՊ

Արցախում
ավելի քան 10000 մարդ այս պահին տեղահանված է հայրենի համայնքներից։ Այս մասին գրում
է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է սկսել
տվյալներ հավաքագրելու համար։

Տեղահանվածները ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի
է ապահովել հարաբերական անվտանգություն։

Նրանք առանց պատշաճ սննդի են, դեղորայքի, հիգիենայի պարագաների՝ սա ազգային աղետ է
և մարդու բոլոր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում», – գրել է Ստեփանյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026