Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել
Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել․ այս մասին ABCmedia–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ»,- նշեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում, կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։