12 Փտր
2025
-6.3° c ԵՐԵՎԱՆ
-8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԿ նախագահը նոր մանրամասներ է հայտնել ԶՊՄԿ-ում գործադուլի դադարեցման պայմանների մասին

ՀԱՄԿ նախագահը նոր մանրամասներ է հայտնել ԶՊՄԿ-ում գործադուլի դադարեցման պայմանների մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բողոքի ցույցն ավարտվել է, և աշխատակիցները կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնել է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը։

Նրա խոսքով, եթե հեռացված աշխատակիցները հետագայում իրավաբանական աջակցության կարիք ունենան, Կոնֆեդերացիան պատրաստ է տրամադրել այն։

ՀԱՄԿ-ն բանակցություններ է վարել աշխատակիցների և Կոմբինատի ղեկավարության հետ։ Բանակցությունների առանցքում եղել են աշխատավարձերը, աշխատանքային պայմանները, նոր կրճատումների կանխումը, ինչպես նաև երաշխիքներ, որ որևէ աշխատակցի նկատմամբ հետապնդում չի լինի։

Կոնֆեդերացիան առաջարկել է, որ աշխատավարձերի վերանայումը հիմնվի սոցիալական արդարության սկզբունքների վրա։ Ի պատասխան՝ գործատուն հայտնել է, որ ներդրվում է նոր համակարգ, որը կվերահասարակեցնի աշխատավարձերը, պայմանով, որ աշխատակիցները վերադառնան աշխատանքի։

«Այս ամենը ներկայացրել ենք բողոքի ակցիայի մասնակիցներին, և նրանք ինքնուրույն որոշել են վերադառնալ աշխատանքի։ Մենք որևէ խորհուրդ կամ հորդոր չենք տվել», – նշեց Էլեն Մանասերյանը։