![Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ՀՀ-ն 63-րդն է 180 երկրների շարքում Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ՀՀ-ն 63-րդն է 180 երկրների շարքում](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/8-1000x600-1.jpg)
Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ՀՀ-ն 63-րդն է 180 երկրների շարքում
Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը (CPI)։ Վերջինս ցույց է տալիս, որ կոռուպցիան վտանգավոր խնդիր է աշխարհի բոլոր մասերում, սակայն առկա են նաև դեպի լավը փոփոխություններ։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ կոռուպցիան մեծ սպառնալիք է կլիմայական գործողությունների համար: Այն խոչընդոտում է արտանետումների նվազեցման և գլոբալ տաքացման անխուսափելի հետևանքներին հարմարվելու առաջընթացին:
CPI-ը դասակարգում է աշխարհի 180 երկրներ և տարածքներ՝ ըստ կոռուպցիայի ընկալման հանրային մակարդակի: Արդյունքները տրվում են 0-ից (շատ կոռումպացված) մինչև 100 (շատ մաքուր) սանդղակով: Թեև 2012 թվականից ի վեր 32 երկիր զգալիորեն նվազեցրել է կոռուպցիայի մակարդակը, դեռևս հսկայական աշխատանք կա անելու. 148 երկիր նույն ժամանակահատվածում մնացել է լճացած կամ վատթարացրել են իրենց դիրքերը:
Ինչպես նշվել է, միլիարդավոր մարդիկ ապրում են այնպիսի երկրներում, որտեղ կոռուպցիան ոչնչացնում է կյանքեր և խաթարում մարդու իրավունքները: Ինդեքսում Հայաստանը, պահպանելով նախորդ տարվա դիրքերն, այս տարի ևս 63-րդ հորզանականում է՝ 47 միավորով։ Հարևան Ադրբեջանը վատթարացրել է իր դիրքեը՝ 22 միավորով հայտնվելով 154-րդ հորիզոնականում։ Իրանում իրավիճակը ևս դեպի վատն է գնացել նախորդ տարվա համեմատ։Երկիրը 23 միավորով 151-րդն է։ Վրաստանը պահպանել է դիրքերը․ 53 միավորով 53-րդ հորիզոնականում է: Թուրքիան այս տարի, ինչպես և նախորդը, 165-րդն է 17 միավորով։