19 Փտր
2025
8.4° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է Մարտունու եկեղեցու տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառը. նոր մանրամասներ

Հայտնի է Մարտունու եկեղեցու տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառը. նոր մանրամասներ

Այսօր ՆԳՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից շինության տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։

ABC Media-ի հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները։

Նարեկ Սարգսյանի խոսքով` պայթյունի հետևանքով վնասվել է շենքի պատուհանը և դուռը։

Մարտունի համայնքի ղեկավարի խորհրդական Մարզպետունի Մանուկյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչների փոխանցմամբ` պայթյունի պատճառը գազի բալոնն է եղել։ Եկեղեցու հոգևորականը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել ԲԿ։