
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը․ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր Ջոն վան’տ Սխիպին ներկայացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է 61-ամյա նիդեռլանդացու թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին: