26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն․ «Թաթոյան» հիմնադրամ

Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն․ «Թաթոյան» հիմնադրամ

Ֆեյսբուքյան էջում «Թաթոյան» հիմնադրամը հրապարակում է արել, որտեղ
երևում են Լաչինի միջանքից մինչև Ստեփանակերտ, այնտեղից էլ Աղդամ ադրբեջանական զինված
տեղակայումները։

Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի
միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:

Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում
էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները
2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:

Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների
վայրը:

Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ
Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։
Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող
այլընտրանք լինել Լաչինի միջանցքին: