
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին
ՀՊԼ «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ. այս մասին համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են Կարմիր արծիվների ու ՖԱՖ-ն։
«Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։
Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»։