29 Մար
2025
14.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխատանքից ազատված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին

Աշխատանքից ազատված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին

ՀՀ Գլխավոր դատախազության դեմ դատական հայց է ներկայացվել։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազ Արտակ Հովհաննիսյանը, որն աշխատանքից ազատվել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի հրամանով, դիմել է դատարան:

Datalex համակարգից տեղեկացնում են, որ Հովհաննիսյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու որոշումը, պաշտոնից ազատելու հրամանը: Նախկին դատախազը պահանջում է նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամակահատվածի համար միջին աշխատավարձը և վերականգնել նախկին աշխատանքում:

Դատարանը՝ դատավոր Մարիաննա  Ստեփանյանի նախագահությամբ, գործն ընդունել է վարույթ և  ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել է մեկշաբաթյա ժամկետում դատարանին տրամադրել գործի առնչությամբ պատասխանող կողմի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները:

Գլխավոր դատախազի որոշման հիմքում եղել է Հովհաննիսյանի կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, նաև դատախազի վարքագծի կանոնների խախտումները, պաշտոնական պարտականությունների խախտումը, առանց որևէ իրավական հիմքի երկու օր աշխատանքի չներկայանալը։

Ռազմագերիներ