23 Մար
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
-4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 Որքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա

 Որքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա

Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, ներկայում արդեն հայկական կողմը, հաճախ է շրջանառության մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրելու գաղափարը՝ փորձելով դրանով վերջ դնել Արցախի հիմնախնդրով զբաղվող միջազգային մասնագիտացված ինստիտուտի հետագա գործունեությունը, տելեգրամի իր ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով, հարկ է նշել, որ ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ, մասնավորապես՝ 2018թ․ փաստացի ծախսվել է 366 553 ԱՄՆ դոլար, 2019թ․՝ 434 635 ԱՄՆ դոլար, 2020թ․՝ 716 955 ԱՄՆ դոլար, 2021թ․՝ 328 423 ԱՄՆ դոլար։ Ուշագրավ է, որ 2020 թվականին՝ 44-օրյա արցախյան պատերազմով պայմանավորված, ամենաշատ գումարն է ծախսվել Մինսկի խումբը։

«Ցավոք, 2022-2024թթ․-ի համար ԵԱՀԿ համախմբված բյուջեի վերաբերյալ հրապարակված հաշվետվությունները բացակայում են, ինչը թույլ կտար դիտարկել Մինսկի խմբի գործունեության ակտիվությունը հաջորդ տարիների ընթացքում»,- գրել է Սուրեն Պարսյանը:

Ռազմագերիներ