23 Մար
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
-4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էջմիածնի գազալցակայաններից մեկում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Էջմիածնի գազալցակայաններից մեկում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում, որն ըստ մամուլում տարածված տեղեկությունների պատկանում է Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին, մարտի 22-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սրգսյանը։

Վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակել է 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ։ Վերջինս տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ռազմագերիներ