26 Մար
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիից է սկսվելու Հայաստանի նոր վերելքը․  «Արժանապատիվ և անվտանգ Սյունիք» ՀԿ

Գյումրիից է սկսվելու Հայաստանի նոր վերելքը․ «Արժանապատիվ և անվտանգ Սյունիք» ՀԿ

«Արժանապատիվ և անվտանգ Սյունիք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ գյումրեցիներին կոչ անելով ոչ միայն քաղաքապետ ընտրել, այլև Հայաստանի ապագան։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի գյումրեցիներ, հայրաքաղաքի արժանապատիվ եղբայներ և քույրեր։ Մարտի 30-ին դուք ընտրելու եք ոչ միայն ձեր քաղաքապետին, այլև Հայաստանի լույսի և հույսի կամ խավարի և հուսահատության ապագան։ Անպայման գնացեք ընտրության և քվեարկեք ոչ մաիյն ձեր, այլ ամբողջ Հայաստանի, և մասնավորապես մեր՝ Սյունիքի անվտանգության և արժանապատվության համար։ Հավատացեք, ձեր քվեից շատ բան է կախված և խնդրում ենք կատարել գիտակցված ընտրություն։ Ընտրեք նրան, ով ազնիվ է աննահանջ իր սկզբունքերի և արժեքների մեջ, պետականությունն ու հայկականությունը ընդունում է որպես գերագույն արժեքներ։ Վճռական եղեք և ձեր ճիշտ ընտրությամբ կասեցրեք մեր պետականության, ազգային, արժեհամակարգի, արժանապատվության շարունակվող նահանջը։ Հայրաքաղաք Գյումրին հերթական անգամ պետք է ապացուցի, որ իր արժանապատվության մասին բոլորի պատկերացումներն իրական են, որ գյումրեցու համար իր ազգային ավանդույթները, Հայոց եկեղեցին, պետականությոնն ամենակարևորներն են, և ինքը վճռական է պաշտպանելու այդ անսակարկելի արժեքները։ Մենք հավատում ենք, որ Գյումրիից է սկսվելու Հայաստանի նոր վերելքը։ Հայրաքաղաքի պատասխանատվություն, գյումրեցու արժանապատվություն, հաղթանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ռազմագերիներ