10 Մայ
2025
18.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ABC media -ն դատապարտում է

ABC media -ն դատապարտում է

Լրատվամիջոցների նկատմամբ հարգանքը և լրագրողների անխոչընդոտ աշխատանքը ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից են: Օրերս Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» գինովցած անդամները վիրավորում էին լրագրողներին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանական պատգամավորների կողմից ձևավորված անպատժելիության մթնոլորտը վտանգում է խոսքի ազատությունը և լրագրողների անվտանգությունը։

Երբ լրագրողին վիրավորելու համար Անդրանիկ Քոչարյանը պատասխանատվության չի ենթարկվում, հաջորդ թիրախը դառնում է մեկ այլ լրագրող։ Եթե լրագրողին հայհոյել ու վիրավորելու համար Վիլեն Գաբրիելյանն անպատիժ մնա,  հաջորդ զոհը լինելու է մեկ այլ լրագրող։

ABC media-ն դատապարտում է նման պահվածքը, որը ոչ միայն խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը, այլև նպաստում է մեդիա դերակատարների նկատմամբ սպառնալիքների և ճնշումների ուղղորդված և համակարգված մշակույթի ձևավորմանը։

Իրավապահ մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում տեղի ունեցածի վրա, հորդորում վերջ տալ անպատժելիության այս վտանգավոր միտումին և ապահովել լրագրողների ազատ ու անվտանգ աշխատանքը։

Ռազմագերիներ