
Ադրբեջանցիները կրակել են. Խոզնավարի գյուղապետն ABC media-ին մանրամասներ է պատմել
Ապրիլի 5-ի երեկոյան և ապրիլի 6-ին Ադրբեջանը կրկին կրակել է Սյունիքի մարզի սահմանին: Կրակոցների ձայներ լսվել են սահմանապահ Խոզնավար ու Խնածախ գյուղերում։
«Նույն ձևի կրակում են, օդ են կրակում, գյուղի վրա կրակոց չի եղել, ձայները լսվում են հեռվից, իսկ գյուղին ոչ մի վնաս չեն հասցրել»,- ABC media-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի ղեկավար Վահան Զաքյանը:
Նրա խոսքով` գիշերը կրակել են 3 անգամ, ապրիլի 5-ին` 22:30ին, ապրիլի 6-ին` 00:30-ին և լուսադեմին՝ 4:00-ին: Գյուղացիներն իրենց բնականոն կյանքով են ապրում, տարվա այս եղանակին էլ հողագործության ակտիվ աշխատանքներ են կատարում: