18 Ապր
2025
18.3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Yerevan Cocktail Week-ը անմոռանալի օրեր է խոստանում

Yerevan Cocktail Week-ը անմոռանալի օրեր է խոստանում

Մայիսի 5-11-ը Երևանը կրկին կվերածվի համի, երեկոյան ռիթմերի և ստեղծարարության մայրաքաղաքի։ Երրորդ տարին իրականցվող Yerevan Cocktail Week-ը խոստանում է լինել անմոռանալի իր պատմության ընթացքում: 2025 թվականի փառատոնի խորագիրն է՝ «Երաժշտությունը մի գավաթի մեջ»։ Այդ տարի իրադարձությունը կմիաձուլի կոկտեյլ մշակույթը և Հայաստանի հարուստ ազգային երաժշտական ​​ժառանգությունը՝ հնագույն մոտիվներից և ջազային իմպրովիզներից մինչև ֆոլկլոր և ժամանակակից մշակումներ:

«Բարային մշակույթի զարգացումը երկրի համար դեպի նոր հորիզոններ, մշակութային դիվանագիտություն, համաշխարհային միտումներ տանող ուղի է, որտեղ Հայաստանը կարող է գրավել իր ուրույն տեղը»,- նշել է փառատոնի հիմնադիր, միքսոլոգիայի ոլորտում ճանաչված փորձագետ և բարային մշակույթի զարգացման տասնյակ միջազգային նախագծերի հեղինակ Գեղամ Ղազարյանը։

Այս տարի փառատոնի ծրագիրը ոգեշնչված է Հայաստանի ազգային երաժշտական ​​փիլիսոփայությամբ և տարբեր դարաշրջանների մեղեդիներով։ Փառատոնի երաժշտական մասը կապահովեն՝ «Կայթ» և «Կաթիլ» խմբերը և թառի մաեստրո Միքայել Ոսկանյանը։

Կոկտեյլ մենյուում ընդգրկված կլինեն Երևանի 18 լավագույն բարերը, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի երկու հեղինակային կոկտեյլ՝ մեկ ալկոհոլային և մեկ ոչ ալկոհոլային (ցածր ալկոհոլային պարունակությամբ), որոնց պատրաստման բաղադրիչները կտրամադրվեն կազմակերպիչների կողմից։

Փառատոնի ծրագիրը ներառում է ավելի քան 10 իրադարձություն՝ վարպետության դասեր և սեմինարներ ոլորտի միջազգային աստղերի մասնակցությամբ, համտեսներ, երաժշտական ​​կատարումներ, Միջազգային հյուրերի բարթենդինգներ, եզրափակիչ մրցանակաբաշխություն և երեկույթներ։

Փառատոնն ակնկալում է հյուրընկալել ավելի քան 1500 այցելու՝ բարմեններ, ռեստորատորներ, ոլորտի միջազգային հյուրեր, լրագրողներ, զբոսաշրջիկներ և կոկտեյլ մշակույթի սիրահարներ ամբողջ աշխարհից: Ներկա կլինեն բարային մշակույթի ավելի քան 20  աստղեր Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից և Մերձավոր Արևելքից:

Հյուրերի թվում են՝ Մաուրո Մահջուբը, Ֆիլիպ Դաֆը, Խուլիո Բերմեխոն, Ջոշ Հարիսը, Ֆեդերիկո Բելանկան, Սպիրիդոնաս Վրադիսը, ինչպես նաև միքսոլոգիայի այլ աստղեր՝ Քրիստիան Բուգիադա, Ռոբերտո Արտուսիո, Անդրեյ Ուդովիցա, Վլադիմիր Ժուրավլյով, Բիանկա Գրիսոլիա, Գրեգորի Շներբ, Իրինա Բալանդա, Դենիս Պաշկով, Խուան Կառլոս Մարոտո, Էմանուելե Բալեստրա, Զոլտան Նագի։

Ռազմագերիներ